ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի մերձակայքում հայտնաբերված 4 կասետային ռումբը և ավիառումբը ոչնչացվել են. ԱԻՊԾ

Ստեփանակերտի մերձակայքում հայտնաբերված 4 կասետային ռումբը և ավիառումբը ոչնչացվել են. ԱԻՊԾ

Արցախի ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, Ստեփանակերտի Կրկժան  թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:
 
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել:
 
Նշենք, որ որ ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում:
 
 

  • Կիսվել: