ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ստեփանակերտի Մայր տաճարում արցախցիները միասնական աղոթել են հանուն հայրենիքի փրկության և ի զորակցություն հայրենյաց պաշտպանների

Ստեփանակերտի Մայր տաճարում արցախցիները միասնական աղոթել են հանուն հայրենիքի փրկության և ի զորակցություն հայրենյաց պաշտպանների

Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախաձեռնությամբ բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարում միասնական աղոթք են հղել առ Աստված՝ հանուն հայրենիքի փրկության և հայրենյաց պաշտպանների զորակցության:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ներկաները Ստեփանակերտի Մայր տաճարում մասնակցել են ժամերգությանը և միասին աղոթել:

«Փառք ու պատիվ սահմանին մարտնչող մեր զինվորականներին, սահմանը պահող բոլոր տղաներին, ովքեր իրենց կյանքի գնով այսօր մեր անվտանգությունն են ապահովում: Մենք ամեն օր միասնական աղոթելու ենք, քանի որ այսօր անհրաժեշտ է բոլորիս աղոթքը»,- դիմելով ներկաներին, ասել է Տեր Մատթեոս քահանա Դրավանցը:

 

  • Կիսվել: