չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտի Մայր տաճարի հարակից տարածքում տեղի կունենա բողոքի ակցիա

Ստեփանակերտի Մայր տաճարի հարակից տարածքում տեղի կունենա բողոքի ակցիա

Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարի հարակից տարածքում տեղի կունենա բողոքի ակցիա՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:

Այս մասին InfoPort.am-ը տեղեկացավ «Մշակութային Արցախ» ֆեյսբուքյան էջից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օրվա խորհուրդը առիթ է՝ բարձրացնելու Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած հայկական պատմական հուշարձանների պղծման և ոչնչացման հարցը:

«Պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու պաշտպանությունն ազգի կարևորագույն խնդիրներից մեկն է, ուստի մենք պարտավոր ենք մասնակցելու և մեր բողոքն արտահայտելու թշնամու կատարած ոճրագործությունների դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: