հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները ՀՀ բասկետբոլի առաջնությունից հաղթանակով են վերադարձել

Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները ՀՀ բասկետբոլի առաջնությունից հաղթանակով են վերադարձել

Ապրիլի 18-24-ը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում անց է կացվել ՀՀ բասկետբոլի 14 և 16 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները և թեժ պայքարի արդյունքում գրավել մրցանակային 1-ին պատվավոր հորիզոնականը։

 Այսօր մարզիկներին դիմավորել են Ստեփանակերտում։

Բնութագրությունը հասանալի չէ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մարզիչ Գևորգ Շահնազարյանը նշել է, որ կանանց և աղջիկների հավաքական թիմն այս տարի արդեն երկրորդ հաղթանակն է բերել Արցախ։

 

 

 

 

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

Առաջնության մասնակից Նադեժդա Մաթևոսյանի խոսքով` արդեն յոթ տարի է, ինչ ինքը զբաղվում է այդ սպորտաձևով։
 
«Մեր թիմով բազմիցս մասնակցել ենք տարբեր առաջնությունների` մրցանակային տեղեր գրավելով։ Անցած տարի մասնակցել ենք Եվրոպայի բասկետբոլի առաջնությանը՝ արժանանալով մրցանակային երրորդ տեղին։
 
Այս տարվա ամռանը կկայանա Եվրոպայի բասկետբոլի հերթական առաջնությունը, որին մեր թիմից կմասնակցենք չորս անդամներով և կփորձենք կրկին 1-ին հորիզոնականը զբաղեցնել»,-ասել է մարզիկը։

  • Կիսվել: