Ստեփանակերտի Մամիկոնյան փողոցում շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները
Ներդրումային ծրագրերի շրջանակներում մայրաքաղաքի Վ.Մամիկոնյան 21 հասցեում շարունակվում են բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման աշխատանքները։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։


Աղբյուրի հաղորդմամբ՝ կապալառուն «Կապավոր» ՍՊԸ-ն է։ Բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները, ըստ նախատեսվածի, կավարտվեն մինչև 2024թ.-ի ապրիլ։


