կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտի Մամիկոնյան փողոցում բազմաբնակարան շենքի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Ստեփանակերտի Մամիկոնյան փողոցում բազմաբնակարան շենքի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Ներդրումային ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի Վ.Մամիկոնյան փողոցում շարունակվում են բազմաֆունկցիոնալ շենքի շինարարական աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
 
Նրա խոսքով՝ բնակելի շենքն ունենալու է 2 մասնաշենք. առաջինը՝ 17 և երկրորդը՝ 16 հարկերով։ Նախատեսված է նաև ավտոկայանատեղի 50 ավտոմեքենաների համար` 30-ը՝ ստորգետնյա, 20-ը՝ վերգետնյա։ «Շենքն ունենալու է 171 բնակարան, որից 1 սենյականոց` 12, 2 սենյականոց՝ 93, 3 սենյականոց` 40 և չորս սենյականոց` 26 բնակարան:
 
Տեղադրվելու է 4 վերելակ՝ 2-ը բեռնատար, 2-ը մարդատար: Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն»,֊ նշել է մեր զրուցակիցը և հավելել՝ բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024թ.-ի ապրիլ ամիսը։

  • Կիսվել: