կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանը կբարեկարգվի

Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանը կբարեկարգվի

2021թվականի ընթացքում կազմակերպվել են 5 նոր երթուղիներ՝ Ստեփանակերտ-Դաշուշեն-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Քռասնի- Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Բերքաձոր-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Մարտունի-ՆՆգի-Ստեփանակերտ, Ստեփանակերտ- ՆՆգի- Մարտունի- Կարմիր Շուկա -Ստեփանակերտ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` փետրվարի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«2021թ. «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերությանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տրամադրվել են 10 ավտոբուսներ: Այս ներդրումը կարևոր է, քանի որ հանրային տրանսպորտը պատերազմի ընթացքում բավականին մաշվել և տուժել էր: Վերանորոգվել է Մարտակերտի ավտոկայանը, իսկ 2022թ. նախատեսվում է վերանորոգել Մարտունու երթակարգավարական կետը և բարեկարգման աշխատանքներ իրականացնել «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերության տարածքում», - նշել է Հ. Խանումյանը:

  • Կիսվել: