Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին նվիրված արարողություն
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երրորդ պատերազմի տարելիցի օրը, Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցված «Լուսո խորան» խորագրով հուշակոթողի մոտ տեղի է ունեցել հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված զինվորների հիշատակին նվիրված արարողություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ Վարդապետ Շաքարյանի ձեռամբ կատարվել է «Լուսո խորան» կոթողի օրհնության և Արցախյան երրորդ պատերազմի հերոս նահատակների հոգեհանգստյան կարգ:
«Այսօր մեր քաջարի որդիների հիշատակը հավերժացնելու օր է: Մեր տղաները զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ կյանքը: Մենք պարտավոր ենք հիշել, հարգել նրանց հիշատակը»,-ասել է Սահակ Վարդապետ Շաքարյանը։
Արցախի բոլոր բուհերում 44-օրյա պատերազմից հետո Փառքի անկյուն է բացվել: Արցախի պետական համալսարանում նույնպես , Փառքի անկյունը դարձել է ուսանողների հավատարմության խոստման ու երդումի վայր: Մայր բուհի Մարտական պատրաստության ակումբի ղեկավար Յուրա Մարգարյանը ընդգծեց,որ չնայած երկու տարի անց հետո էլ չսպիացող վերքերին, արցախցին շարունակում է կանգուն մնալ:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը,Պետական նախարար Արտակ Բեգլարյանը, պետական պաշտոնյաներ: