կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտի հետ ճանապարհային կապի արգելափակման հետևանքով Հին շենի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել

Ստեփանակերտի հետ ճանապարհային կապի արգելափակման հետևանքով Հին շենի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն համայնքի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հին շենի համայնքապետ Սամվել Սարգսյանը ասել է, որ եթե իրավիճակն այսպես երկար շարունակվի, ապա դեղորայքի խնդիր կունենան: «Գյուղում քիչ չեն տարեցները, ովքեր պետպատվերի շրջանակներում են ստանում անհրաժեշտ դեղորայքը, որը, սակայն, շուտով կվերջանա»,-տեղեկացրել է Ս. Սարգսյանը:

Համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիների կողմից միջպետական մայրուղին փակելու հետևանքով ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Հին շենում: «Բնակչությունն այս պահի դրությամբ պարենամթերքի պակաս գրեթե չունի: Գյուղում այս օրերին էլ գործում է առևտրի կետը: Միրգն էլ յուրաքանչյուրն իր այգուց հավաքածն է օգտագործում»,-հավելել է համայնքապետը՝ նշելով, որ Հին շենի բնակիչները չեն ընկճվում և ամուր են կանգնած հայրենի հողին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: