ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել

Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել

Հուլիսի 31-ին ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած 36-ամյա տղամարդ, ում մոտ արձանագրվել է կլինիկական մահ. մի խումբ բժիշկների հմուտ աշխատանքի շնորհիվ՝ հիվանդի կյանքը հաջողվել է փրկել։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ բժիշկների կողմից իրականացվել է վերակենդանացման միջոցառումներ և բուժում, որի արդյունքում երեկ՝ օգոստոսի 3-ին, հիվանդը գիտակցության է եկել։ Դեպքն առանձնահատուկ էր և մի խումբ բժիշկների հմուտ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել հիվանդի կյանքը։ Այս պահի դրությամբ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: