շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվել են

Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվել են

Կորոնավիրուսային համաճարակի զարգացման տեմպերով պայմանավորված՝ Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվելու են մինչև նոյեմբերի 7-ը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը:

«Շրջանների ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-ից պարապմունքները կվերսկսվեն բնականոն հունով՝ հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ։ Բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները (մանկապարտեզներ) ևս գործելու են բնականոն հունով՝ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ։ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը ժամանակավորապես դադարեցվելու է», - նշեց Մ. Սարդարյանը։

  • Կիսվել: