կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտի հանրախանութներում պարենային որոշ ապրանքատեսակներից դեֆիցիտ է առաջացել (տեսանյութ)

Ստեփանակերտի հանրախանութներում պարենային որոշ ապրանքատեսակներից դեֆիցիտ է առաջացել (տեսանյութ)

Ստեփանակերտի հանրախանութներում պարենային որոշ ապրանքատեսակներից դեֆիցիտ է առաջացել, բայց թանկացումներ չեն արձանագրվել: Պատկան կառույցների հայտարարությունների հետքերով, այսօր "Օր" լրատվականի նկարահանող խումբն է շրջել Ստեփանակերտի խանութներում:
 
Որոշ տեղերում սպառվել է շաքարավազը, ալյուրը, ձեթը: Իսկ այն հանրախանութներում, որտեղ նշված ապրանքատեսակներն առկա են՝ վաճառվում են չափաբաժնով:
 
Արցախի Հանրային ՀԸ-ի ուշադրության կենտրոնում մայրաքաղաքի հատկապես խոշոր առևտրի կենտրոններն են եղել:
 
Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: