ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի ձեռագործ հագուստի արտադրամասն աշխատուժի կարիք ունի

Ստեփանակերտի ձեռագործ հագուստի արտադրամասն աշխատուժի կարիք ունի

Ստեփանակերտում գործող «Yan» ձեռագործ հագուստի արտադրամասն աշխատողների կարիք ունի։

 Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց արտադրամասի տնօրեն Անուշ Մանուկյանը և հավելեց, որ աշխատելու համար պահանջվում են հելյունագործությանը, շյուղագործությանը, ասեղնագործությանը, ուլունքագործությանը մաքրամեին և կարի մեքենայով աշխատանքին հմուտ տիրապետող կանայք։

«Արտադրելու ենք կանացի, մանկական և տղամարդկանց հագուստ՝ տարվա բոլոր եղանակների համար: Հումքը բացառապես բնական է և պատվիրված Իտալիայից։ Տրամադրվելու է մեքենա աշխատողների համար»,- նշել է Ա. Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում են մասնագիտական դասընթացներ, և լավագույնները կընդունվեն աշխատանքի, իսկ բարձրակարգ աշխատանքային պայմաններն ու բարձր աշխատավարձը երաշխավորվում են, աշխատանքային ժամերը ՝ 9։00֊ից մինչև 18։00֊ն՝ 1 ժամ ընդմիջմամբ։

«Yan» ապրանքանիշը Սոցիալական ձեռնարկատիրություն է: Այն միտված է օգնելու պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված կանանց ու շրջակա միջավայրն ավելի լավը դարձնելուն։ Արտադրամասը գործելու է Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցի 35/2 շենքի 2֊րդ հարկում։

  • Կիսվել: