երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 17-ին ժամը 05:47-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 14 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է բնակարան:

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 05:48-ին դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ :

Բնակչության օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:00-ին, լիամարվել` ժամը 06:15-ին:

Նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանի խոհանոցի կահույքը մասնակիորեն, վնասվել է կախովի առաստաղը և լվացքի մեքենան: Հրդեհը մարվել է ձեռքի միջոցներով:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: