հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակի բացօթյա կինոթատրոնում տեղի կունենա մարշալ Սերգեյ Խուդյակովի մասին ֆիլմի ցուցադրությունը

Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակի բացօթյա կինոթատրոնում տեղի կունենա մարշալ Սերգեյ Խուդյակովի մասին ֆիլմի ցուցադրությունը

Ստեփանակերտի Ազատամարտիկների միության պուրակի բացօթյա կինոթատրոնում տեղի կունենա ժամանակակից ռազմաօդային ուժերի ստեղծողներից մեկի՝ Հայրենական մեծ պատերազմի հերոս մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) մասին «Երկու ճակատագիր» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Այս մասին ասված է  Մշակույթի և երիտասարդության պալատի տարածած հայտարարության մեջ:
 
Ֆիլմը պատմում է հայազգի մարշալի կյանքի վերելքների ու վայրեջքների, ծանր ու փառահեղ օրերի մասին։
 
Ֆիլմը նկարահանել է «Partner Film» կինոընկերությունը, որին աջակցել են ՌԴ Մշակույթի նախարարությունն ու «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական  հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման  հիմնադրամը:
 
Ֆիլմի ռեժիսորներն են Օլեգ Մասսառիգին և Վագա Վարդանյանը, գլխավոր պրոդյուսեր և գաղափարի հեղինակը ՝ Արթուր Սողոմոնյանն է, իսկ պրոդյուսերը՝ Տիգրան Մանասյանը։
 
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թ. ապրիլի 17-ին Մոսկվայում:

  • Կիսվել: