Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեի բազմաբնակարան շենքը նոր տեսք կունենա
Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում պետական բյուջեի միջոցներով շարունակվում են բազմաբնակարան շենքի վերանորոգման աշխատանքները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարթա Դանիելյանի տեղեկացրեց, որ բազմաբնակարան շենքի տանիքը վնասված էր, տեղումների հետևանքով ջուր էր կաթում:
Շինարարական աշխատանքներն իրականացնող «Ռաֆ Էլիտ» ՍՊ ընկերության տնօրեն Ռաֆայել Դավթյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայում արտաքին հարդարման աշխատանքներ են ընթանում:
«Վերանորոգման ընթացքում բնակարանների հին պատուհանները փոխարինվել են նորով: Կառուցվել է նաև նոր տանիք: Աշխատանքները դեռևս 40 տոկոսով են կատարվել և շարունակվում են»,-հավելեց մեր զրուցակիցը: