չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ստեփանակերտի Առաքելյան նրբանցքում կառուցվող բազմաբնակարանը շահագործման կհանձնվի կահավորված

Ստեփանակերտի Առաքելյան նրբանցքում կառուցվող բազմաբնակարանը շահագործման կհանձնվի կահավորված

Ստեփանակերտի Առաքելյան 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում շարունակվում են տեղահանված ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է է Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչության տեխհսկիչ Արմեն Բաբայանը:

Возможно, это изображение 2 человека и люди стоят

«Նախագծով՝ ընդհանուր առմամբ 54 բնակարանից բաղկացած շենքն ունենալու է 6 հարկ և նկուղ, երեք մուտք: Բնակարանները կլինեն 2 և 3 սենյականոց։ Ներկա դրությամբ նկուղային հարկը պատրաստ է, առաջին հարկը ծածկվել է, իսկ ներկայում երկրորդ հարկի երկաթբետոնե կմախքն է կառուցվում: Բազմաբնակարան շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին: Կիրականացվի նաև բակի բարեկարգում, իսկ բնակարանները կկահավորվեն գույքով և տեխնիկայով»,-ասել է Ա. Բաբայանը ՝ հավաստիացնելով, որ շինարարության որակը մշտական հսկողության ներքո է:

Возможно, это изображение 2 человека, люди стоят и на открытом воздухе

Կառուցապատման աշխատանքները կատարում է «Սոլիդ Քոնսթրաքշն Գրուպ» ՓԲ ընկերությունը։

  • Կիսվել: