երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»-ի նյութատեխնիկական բազան կհամալրվի

Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»-ի նյութատեխնիկական բազան կհամալրվի

ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանի կողմից 10.000 ԱՄՆ դոլար է նվիրաբերվել Ստեփանակերտի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրին, որպեսզի վերանորոգվի և կահավորվի կրթական հաստատության խոհանոցը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կրթահամալիրի գլխավոր տնօրեն Տաթևիկ Զաքարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ«Ժամանակակից տեխնիկայով հագեցած նոր խոհանոցը կծառայի խոհարարի մասնագիտություն ստացող ուսանողների փորձուսուցումը տեղում կազմակերպելու համար: Ունեցած քննարկման արդյունքում առաջիկայում Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը կֆինանսավորի նաև դպրոցի ողջ գույքային բազան արդիականցնելու գործընթացը», - նշել է Տ. Զաքարյանը և հավելել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

  • Կիսվել: