հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեփանակերտի Ա․Առաքելյան փողոցի թիվ 6 շենքում մանսարդային հարկի կառուցմամբ ևս 4 բնակարան կավելացվի

Ստեփանակերտի Ա․Առաքելյան փողոցի թիվ 6 շենքում մանսարդային հարկի կառուցմամբ ևս 4 բնակարան կավելացվի

Ստեփանակերտի Ա․Առաքելյան փողոցի թիվ 6 շենքում մանսարդային հարկ է կառուցվում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարթա Դանիելյանը:

Քաղաքաշինության նախարարության տեխհսկիչ Արմեն Բաբայանի խոսքով՝ շենքի տեխնիկական վիճակից ելնելով հնարավորություն ընձեռվեց կառուցել նաև մանսարդային հարկը, որը բաղկացած կլինի 3 սենյականոց 4 բնակարանից:

«Շենքի հին տանիքը փոխարինել ենք նորով: Տեղադրվել է ջրատար կոյուղի և լուծվել են կոմունիկացիաների խնդիրներ: Ներկայում կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ»,-նշել է Ա.Բաբայանը՝ հավելելով, որ շինաշխատանքներն ավարտին կհասցվեն հաջորդ տարի:

Нет описания.

Բնակարանները կտրամադրվեն տեղահանվածներին, զինվորականներին և շահառու այլ անձանց: Շինաշխատանքներն իրականացնում է «Եվրոմանսարդ» ՍՊ ընկերություն։

  • Կիսվել: