ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածում առկա է մերկասառույց

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածում առկա է մերկասառույց

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, բարձր լեռնային գոտիներում` փակ, տեսանելիությունը` ցածր։ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածում առկա է մերկասառույց։

Փակ է նաև Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։ Գիշերվանից կատարվում են մաքրման աշխատանքներ, միաժամանակ ձյան տեղումները չեն դադարում։

Այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին` ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, անհրաժեշտության դեպքում` կիրառել անվաշղթաներ։

  • Կիսվել: