ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել

Մարտի 1-ին ժամը 13:10-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է ջերմոց: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
 
Ժամը 13:11-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել`ժամը 13:52-ին:
 
Նախնական տվյալներով մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչին (ծնվ.1983թ.) պատկանող ջերմոցի մոտ 100 հատ խոտի տուկ և ջերմոցի պոլոկարբանատ մոտ 72մ2:
 
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

  • Կիսվել: