հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտ-Լիսագոր ավտոճանապարհի լուսավորության աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում

Ստեփանակերտ-Լիսագոր ավտոճանապարհի լուսավորության աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում

Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի արդիականացման ծրագրով` կառուցվել են մի շարք տրանսֆորմատորային ենթակայաններ, օդային գծեր, ինչպես նաև մի շարք ավտոճանապարհների և համայնքների արտաքին լուսավորության ցանցեր:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Մասնավորապես` կառուցվել են Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհների, սահմանամերձ Մխիթարաշեն, Թաղավարդ, Կարմիր Շուկա, Շոշ, Սզնեք, Սարուշեն, Խաչմաչ, Հովսեփավան, Կարմիր գյուղ համայքների արտաքին լուսավորության ցանցերը: Ընթացքի մեջ են Ստեփանակերտ-Լիսագոր ավտոճանապարհի լուսավորության աշխատանքները. որոշակի խնդիրների պատճառով ավարտման ժամկետները երկարաձգվել են. նախատեսում ենք շահագործման հանձնել ընթացիկ տարում», - նշել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: