Ստեփանակերտ-Գորիս միջպետական ավտոճանապարհն այժմ բաց է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց
ՀՀ-ին կապող Ստեփանակերտ - Գորիս միջպետական մայրուղում այսօր ևս վաղ առավոտից սկսած կատարվել են ձնամաքրման և աղցանման աշխատանքներ։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
«Ընդհանուր առմամբ՝ իրականացված աշխատանքների արդյունքում, միջպետական ավտոճանապարհը այժմ բաց է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց», - ասված է հաղորդագրության մեջ:





