չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ստեփանակերտի «Գետափ» տեղամասից հայտնաբերված չպայթած զինամթերքի մասին ահազանգ է ստացվել

Ստեփանակերտի «Գետափ» տեղամասից հայտնաբերված չպայթած զինամթերքի մասին ահազանգ է ստացվել

Տեղեկացնում ենք, որ 911 ահազանգման կենտրոնում քիչ առաջ հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի «Գետափ» տեղամասից հայտնաբերված՝ չպայթած զինամթերքի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

՛՛ԱԻՊԾ սակրավորները ժամը 17:20-ի սահմաններում կիրականացնեն ռազմամթերքի վնասազերծում:

Պայթյունի ձայնը լսելի կլինի Ստեփանակերտ քաղաքում, մասնավորապես՝ Հին Արմենավան և Հայկավան թաղամասերում: Խնդրում ենք չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոս՝-911, 047 94 09 11՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: