Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղով երթևեկությունը շարունակվում է առանց խոչընդոտների (տեսանյութ)
Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղով երթևեկության կարգն ու երթուղին շարունակում են մնալ անփոփոխ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկող քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Արցախը Հայաստանին կապող Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: