չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստացվում է, որ ձեր օրոք կրկնակի ավելի շատ տարածքներ են անցել թշնամուն, քան մեր օրոք բանակցվում էր. Աբրահամյանը՝ իշխանությանը

Ստացվում է, որ ձեր օրոք կրկնակի ավելի շատ տարածքներ են անցել թշնամուն, քան մեր օրոք բանակցվում էր. Աբրահամյանը՝ իշխանությանը

Այսօր ԱԺ-ում ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ ԼՂ բանակցային գործընթացին:

Նա, դիմելով իշխանությանը, ասաց. ՛՛Երբ ասում եք, որ նախորդ երեք նախագահները բանակցել են յոթ շրջանները հանձնելու մասին, չի խոսվում, թե ինչ ենք մենք ունեցել այն ժամանակ բանակցություններում,և ինչ ենք ունեցել 2018-ին՛՛:

Աբրահամյանը հավելեց. ՛՛Երբ խոսում եք կորցրած տարածքների մասին, հիշեք, որ 2020 թվականին մենք կորցրել ենք Շուշին, Հադրութը, մենք կորցրել ենք Մարտունու, Ասկերանի գյուղեր: Ստացվում է, որ ձեր օրոք կրկնակի ավելի շատ տարածքներ են անցել թշնամուն, քան մեր օրոք բանակցվում էր՛՛:

  • Կիսվել: