ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպորտի բնագավառում Արցախի ձեռքբերումները բարձր գնահատականի են արժանի. ԱՀ ԿԳՄՍ նախարար

Սպորտի բնագավառում Արցախի ձեռքբերումները բարձր գնահատականի են արժանի. ԱՀ ԿԳՄՍ նախարար

Սպորտի բնագավառում Արցախի ձեռքբերումները բարձր գնահատականի են արժանի։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նախարարի խոսքով` միջոցների սղությունը թույլ չի հոգալ ոլորտի բոլոր կարիքները:

«Բայց ի հեճուկս առկա խնդիրների՝ մեր մարզիկները փայլում են տարբեր առաջնություններում: Եվ բավականին վերջերս «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը ՀՀ-ում զբաղեցրել է առաջին տեղը: Ապրիլի 18-24-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված ՀՀ բասկետբոլի 14 և 16 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ փուլում Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները գրավել են մրցանակային 1-ին տեղը։ Համոզված եմ` այդ հաղթանակները շարունակական են լինելու»,-ներկայացրել է Ա. Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա անդրադարձել է նաև նախարարության Ռազմահայրենասիրական բաժնի աշխատանքներին` օրակարգը համարելով բավականին հագեցած և շեշտելով «Արծվիկ» ռազմամարզական խաղերում, ինչպես նաեւ <<ՆԶՊ>> առարկայից անցկացված առարկայական օլիմպիադայում դպրոցականների ունեցած ակնառու հաջողությունները:

  • Կիսվել: