հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սոսում ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են ընթանում

Սոսում ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են ընթանում

Ահ կառավարության և ծնունդով սոսեցի բարերար Արթուր Դադասյանի միջոցներով ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքում ճանապարհների սալապատման աշխատանքներ են մեկնարկել: Արդեն երկու շաբաթ է, ինչ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այս մասին <<Արցախպրես>>-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը: Աշխատանքները կատարվում են գյուղի երկու հատվածներում:

Բնութագրությունը հասանալի չէ«Անտառի թաղ» կոչվող հատվածում նախատեսված են 900 գծամետր երկարությամբ, 3,5-4մ լայնությամբ սալապատման աշխատանքներ, իսկ 100մ երկարությամբ, 3,5-4 մետր լայնությամբ` գյուղի գերեզմանոցի հատվածում: Ներկա դրությամբ, ընդհանուր առմամբ, սալապատված է 200մ երկարությամբ ճանապարհ: «Աշխատանքների ընթացքը մեծապես կախված է եղանակային պայմաններից, սակայն, կարծում եմ, ըստ նախատեսվածի, մոտ երկու ամսից ճանապարհները կլինեն բարեկարգված»,-տեղեկացրել է համայնքապետը՝ հավելելով, որ գյուղի գրեթե բոլոր ճանապարհները կբարեկարգվեն:

Բնութագրությունը հասանալի չէ

Այս ամենին զուգահեռ` Սոսում վերականգնվում են համայնքի շինությունների` ձյան հետևանքով փլված պատերը` կրկին ԱՀ պետական բյուջեի միջոցներով։ «44-օրյա պատերազմում զոհված սոսեցիների հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվում: Դրամահավաքի շնորհիվ արդեն դրվել է հուշարձանի հիմքը»,-ընդհանրացրել է Հ. Գրիգորյանը։

  • Կիսվել: