երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«SOS Artsakh»․ 24-ժամյա նստացույցեր են իրականացվում ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց

«SOS Artsakh»․ 24-ժամյա նստացույցեր են իրականացվում ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց

Երևանում մի շարք հասցեներում մեկնարկել են Հայ Հեղափոխական Դաշնակցության նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը։

«SOS Artsakh» խորագիրը կրող նստացույցեր են իրականացվում ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ։

Ցուցարարներն իրենց հետ բերել են Արցախի Հանրապետության դրոշները, ինչպես նաև «Բացեք կյանքի ճանապարհը», «Գործելու պահը հիմա է», «Արցախում 120,000 մարդ է ապրում», «Առանց Արցախ չի լինելու նաև Հայաստանը» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ։

  • Կիսվել: