հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սոցիալական որոշ խմբեր կազատվեն գույքահարկից. Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշում է ընդունել

Սոցիալական որոշ խմբեր կազատվեն գույքահարկից. Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշում է ընդունել

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 3-ի N20-Ն որոշման համաձայն` 2021 կամ 2022 թվականների համար հաշվարկված գույքահարկի գծով պարտավորություններից ամբողջությամբ ազատվում են 44-օրյա պատերազմի հետեւանքով 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։

 Այս մասին տեղեկացնում ենq Ստեփանակերտի քաղաքապետարանից։

Աղբյուրը հավելում է` 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք գույքահարկի պարտավորություններից ազատվում են 50 տոկոսի չափով:

Նշված արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը: Հարցերի դեպքում` դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժին կամ զանգահարել 047-95-25-79 կամ 047-94-44-19 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: