կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սկսվել է արցախցիների աջակցության հերթական ծրագրի դիմումները ընդունումը

Սկսվել է արցախցիների աջակցության հերթական ծրագրի դիմումները ընդունումը

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ սկսվել է արցախցիների աջակցության հերթական ծրագրի դիմումները ընդունումը։

«Սկսվել է արցախցիների աջակցության հերթական ծրագրի դիմումները ընդունումը։

Ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները։

Ծրագիրը ներառում է նաև հետևյալ համայքների բնակիչներին՝
Փառուխ, Խծաբերդ (Խծաբերդ, Քարինգ, Պերտոսաշեն, Սպիտակաշեն գյուղեր), Հին թաղեր, Թաղավարդ, Չարեքտար, Բերձոր, Աղավնո, Քարեգահ, Ներքին Սուս (Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղեր)։

Դիմումները անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով։

Յուրաքանչյուր անձի գծով աջակցության չափը կազմում է 250.000 ՀՀ դրամ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: