շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սկսել ենք որոշակի մեխանիզմներ ներդնել՝ ԼՂ ուղարկվող դրամական միջոցների ծախսերը վերահսկելու համար. Փաշինյան

Սկսել ենք որոշակի մեխանիզմներ ներդնել՝ ԼՂ ուղարկվող դրամական միջոցների ծախսերը վերահսկելու համար. Փաշինյան

Մենք սկսել ենք որոշակի մեխանիզմներ ներդնել՝ Ղարաբաղ ուղարկվող դրամական միջոցների ծախսերը վերահսկելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության նհետ հարցուպատասխանի ժամանակ, ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարման հաշվետվությունը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա միեւնույն ժամամանակ նշեց, որ այդ մեխանիզմները դժվար թե կարելի է ամբողջական անվանել։

՛՛Կարծում եմ, որ Ղարաբաղում նույնպես պետք է վերահսկողության համապատասխան մեխանիզմներ ձեւավորվեն։ Դրանք պետք է համապատասխանեն բյուջեի վերահսկողության մեր մեխանիզմներին։ Սա տարատեսակ շահարկումների տեղիք չի տա՛՛,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ արդեն սկսել է աշխատանքը ԼՂ-ի իր գործընկերների հետ:

  • Կիսվել: