շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը հայ ընտրյալ ունի

Շուշիում վիրավորված ռուս լրագրողը հայ ընտրյալ ունի

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը հայ ընտրյալ ունի:

Նրանք ծանոթացել են Հայաստանում, երբ լրագրողը վիրավորումից հետո ապաքինման երկարատև և դժվարին կուրս էր անցնում Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում: Հմուտ և հոգատար հայ բժիշկներին այդ օրերին հաջողվեց գրեթե անհնարինը` ոտքի կանգնեցնել ռուս լրագրողին, վերադարձնել նրան լիարժեք և առողջ կյանքի:

Հենց Հայաստանում էլ նա ծանոթանում է իր ընտրյալի` Ալիսա Սարհաթյանի հետ, ով երգերի հեղինակ է, ստեղծագործող: Այսօր ռուս լրագրողի ծննդյան օրն է, և Ալիսան, շնորհավորելով իր ընտրյալին, գրել է. «Շնորհակալ եմ Աստծուց, որ մահվան ճիրաններից քեզ բերեց ինձ մոտ, շնորհակալ եմ, որ նոր իմաստ հաղորդեցիր իմ կյանքին»:

Իր հերթին ռուս լրագրողը պատասխանել է. «Շնորհակալ եմ, սիրելիս: Շնորհակալ եմ Երկնային տիրակալից, այն լույսի շողի համար, որով դու լուսավորեցիր իմ թագավորությունը»:

  • Կիսվել: