շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուշիում գործած Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը շարունակում է իրենց գործի գիտակ վարպետներ թողարկել (լուսանկարներ)

Շուշիում գործած Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը շարունակում է իրենց գործի գիտակ վարպետներ թողարկել (լուսանկարներ)

Շուշիում գործած «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը (ԵՄԱՈՒ) 2021 թվականի մարտի 29-ից իր աշխատանքները վերսկսել է Ստեփանակերտի Նաբերեժնայա 3 նրբանցք 35/12 հասցեում:

Ուսումնարանի կատարած աշխատանքների, առկա խնդիրների և առաջիկա անելիքների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է գործադիր տնօրեն Նարինե Իշխանյանի հետ:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բնութագրությունը հասանալի չէՆրա խոսքով՝ շենքային նոր պայմանները բավարար են, որպեսզի ապահովեն ուսումնարանի բնականոն աշխատանքը: «Նոր հասցեում մեր գործունեությունը վերսկսելուց հետո ԱՀ Կառավարության և հովանավորների միջոցներով սկսեցինք համալրել մեր նյութատեխնիկական բազզան, և մինչ օրս գործընթացը շարունակվում է: «Հիմնատավուշ» զարգացման կենտրոնը մեզ տրամադրել է շինարարական գործիքներ, բացի դրանից, հովանավորել է շենքի 4-րդ հարկի վերանորոգման աշխատանքները` վարպետների աշխատավարձերի հատկացման առումով:
Բնութագրությունը հասանալի չէ Անցած տարվա հունիս ամսին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը նոր համակարգիչներ է նվիրել: Հույս ունենք, որ մոտ ապագայում նյութատեխնիկական բազզայի համալրման գործընթացն ամբողջությամբ կավարտենք:
Բնութագրությունը հասանալի չէՄեզ մոտ գործում են «էլեկտրատեխնիկա», «ջերմաէներգետիկա», «հարդարման շինարարական աշխատանքներ», «շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքներ», «մետաղամշակում», «փայտամշակում», «հասարակական սնունդ» (խոհարար, հրուշակագործ) բաժինները:
Բնութագրությունը հասանալի չէԱյս պահի դրությամբ ունենք 111 աշկերտ. մեծամասնությունը տղաներ են: Աշկերտներն ապահովված են անվճար հանրակացարանով, օրվա ընթացքում երեքանգամյա սննդով և տրանսպորտով:
Բնութագրությունը հասանալի չէ Ժամանակի ընթացքում մեր հովանավորների օժանդակությամբ, ամենայն հավանականությամբ, աշկերտներին կտրամադրենք նաև արտահագուստ»,-ներկայացրել է Ն. Իշխանյանը:
Բնութագրությունը հասանալի չէՄեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ըստ ուսումնարանի հանրակրթական ծրագրի՝ դասացուցակում ներառված են մասնագիտական և հանրակրթական առարկաներ` յոթօրյա պարբերականությամբ։ Եվ մեծ հմտություններ ձեռք բերած աշկերտներին շինհրապարակներում իրենց մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն է ընձեռնվում։
Բնութագրությունը հասանալի չէ«Աշկերտներից շատերը աշխատում են «Կապավոր» ՍՊ ընկերությունում, «Սերգեյ» ՓԲԸ-ում, «Միդաս» դարբնոցում, խոհարարներից ոմանք էլ` հասարակական սննդի կետերում»,- տեղեկացրեց տնօրենը:
 
Ն. Իշխանյանը ցավով նշեց, որ 44-օրյա պատերազմում ուսումնարանի տասը աշկերտ և մեկ աշխատակից է զոհվել. նրանց հիշատակին կրթօջախում պատվո տախտակ է տեղադրվել:

  • Կիսվել: