ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր» կիրառվել է նոյեմբերի 8-ի առավոտյան․ բացառիկ մանրամասներ (տեսանյութ)

Շուշիի ուղղությամբ «Իսկանդեր» կիրառվել է նոյեմբերի 8-ի առավոտյան․ բացառիկ մանրամասներ (տեսանյութ)

Երեկ «Հրապարակին» տեղեկություններ և տեսանյութեր փոխանցվեցին նոյեմբերի 8-ին Շուշիի ուղղությամբ կիրառված «Իսկանդեր» հրթիռային համալիրի և այլ հրետանային միջոցների կիրառման վերաբերյալ։

«Հրապարակի» լրագրողին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 7-ին ադրբեջանական ուժերը մտնում են Շուշի, երեկոյան մեր հրետանին բոլորին այդ ուղղության վրա աշխատող նոր կոորդինատներ է տալիս, իսկ նոյեմբերի 8-ի առավոտյան 8։40-ի սահմաններում մինչև 9։00-ն մեր ուժերը սկսում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Շուշիին։

Իսկ ինչ վերաբերվում է այնտեղ այդ պահին մեր զորքի լինել-չլինելուն և մեր զինվորների զոհվելուն, հստակ չէ, որովհետև Շուշիի մի հատվածի վրա՝ աջ մասի վրա, հայկական կողմը չի կրակել, հավանական է, որ այդտեղ զորք ենք ունեցել, որը պատրաստվում էր այդ հարվածներից հետո զուտ թշնամու ուժերի մաքրման աշխատանք կատարել և կատարել է։

«Իսկանդեր»-ի 2 արկ է երևում, որոնք հարվածել են հիմնականում Շուշիի հարավային ու արևելյան մասերին, իսկ հրետանային արկերը, ականներն անհաշվելի են։

Նշենք, որ «Հրապարակի» տրամադրության տակ է հայտնվել 2 տեսանյութ։

 

  • Կիսվել: