հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Շուշիի շրջանի Եղցահող համայնքում նոր ջրագիծ է կառուցվում. գյուղը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ

Շուշիի շրջանի Եղցահող համայնքում նոր ջրագիծ է կառուցվում. գյուղը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ

ԱՀ Շուշիի շրջանի Եղցահող համայնքում նոր ջրագիծ է կառուցվում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը։
 
Նրա տեղեկացմամբ՝ գյուղն ունի  46 տնտեսություն՝ 145 բնակչով, որոնցից յուրաքանչյուրը՝ մեծից փոքր, սիրով ու նվիրումով է ապրում ու արարում հայրենիքում։
 
«Պատերազմից հետո տեղահանված յոթ ընտանիք է հաստատվել գյուղում։ Նրանք ապահովված են բնակկենցաղային անհրաժեշտ պայմաններով։ Մարդիկ ընդգրկված են գյուղատնտեսական աշխատանքներում։ Ազատ բնակֆոնդում մոտ տասնհինգ տուն ունենք՝ հիմնովին ավերված, որոնցից տասը վերանորոգումից հետո կտրամադրենք տեղահանված այլ ընտանիքների»,-նշել է Ա. Հակոբյանը։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղի բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունն   այս  օրերին  բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն է, այգեգործությունը, նրանց շրջանում մեծ է մեղվաբուծությամբ զբաղվողների թիվը։
 
«Գյուղն ապահովված է գազով, էլեկտրաէներգիայով, շուտով՝ շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Ըստ նախատեսվածի՝ առաջիկայում ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն»,-ընդհանրացրել է նա։
 

  • Կիսվել: