հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Շուշիի քոլեջին՝ տեխնիկա

Շուշիի քոլեջին՝ տեխնիկա

Արցախի շախմատի կենտրոնական տանը և Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջին նվիրաբերվել է գույք և տեխնիկա։

Շախմատի կենտրոնական տանը նվիրաբերված գույքի հովանավորն է ԱՄՆ-ում գործող «Angels4Armenia» Անջելս Ֆոր Արմենիա հասարակական կազմակերպությունը։

Իսկ Շուշիի հումանիտար քոլեջին նվիրաբերված տեխնիկայի հովանավորներն են Հայ Կրթական Հիմնարկության ներկայացուցիչներ Ալեքս և Ալենուշ Բաղդասարյանները։ Նվիրատվությունն իրականացվել է ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր երախտագիտությունն է հայտնել հովանավորներին՝ զուցաբերած աջակցության համար։

  • Կիսվել: