ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շուշիի մոտակայքում քիչ առաջ հրաձգության դեպք է արձանագրվել, մեր ԶՈւ-ն ձեռնարկել է նախազգուշական քայլեր. ԱՀ ՄԻՊ

Շուշիի մոտակայքում քիչ առաջ հրաձգության դեպք է արձանագրվել, մեր ԶՈւ-ն ձեռնարկել է նախազգուշական քայլեր. ԱՀ ՄԻՊ

Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ գեղամ Ստեփանյանը:

՛՛Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:

Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: