շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը կարող է պատերազմական հանցագործություն լինել. HRW

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը կարող է պատերազմական հանցագործություն լինել. HRW

Human Rights Watch-ը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ Ադրբեջանի հարվածների մասին:

Կազմակերպությունը նշում է, որ ռազմական գործողությունների ընթացքում մեկ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը երկու հարված հասցրեցին եկեղեցուն:

«Երկու հարված եկեղեցու ուղղությամբ, երկրորդը` երբ տեղում լրագրողներ եւ այլ քաղաքացիական անձինք էին հավաքվել, դիտավորյալ են թվում»,- նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Նրա խոսքով` «այդ հարձակումները պետք է անաչառ կերպով հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

  • Կիսվել: