երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շուշիի արվեստի և երաժշտական դպրոցները երաժշտական գործիքներ են ստացել

Շուշիի արվեստի և երաժշտական դպրոցները երաժշտական գործիքներ են ստացել

Օրերս Երևանում կայացավ Moscow Classic Ensemble֊ի հերթական բարեգործական համերգը, որի արդյունքում անսամբլի, ղեկավար Մարիա Քալաշյանի և այլ բարերաների ջանքերի շնորհիվ Շուշիի Արվեստի դպրոցին և Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցին Արցախի Հանրապետության նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ տրամադրվեցին երաժշտական գործիքներ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

«Դեռևս մի քանի ամիս առաջ հովանվորներին էի ներկայացրել կարիքների ցանկը։ Ի պատիվ Մարիա Քալաշյանի և նրա գործընկերների՝ մեր 2 դպրոցները ստացել են որոշ երաժշտական գործիքներ»,- նշել է Ա. Սիմոնյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեզ հետ զրույցում Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գոհար Մկրտչյանն ասաց, որ ստացել են փողային նվագախմբի գործիքներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Նա հավելեց, որ դպրոցը երաժշտական գործիքներից դհոլի պակաս ունի։ Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ Գ. Մկրտչյանը հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի։ Շուշիի Արվեստի դպրոցի տնօրեն Լուսինե Հարությունյանի խոսքով՝ դպրոցը ստացել է երեքական դհոլ, շվի և դուդուկ, 4 կլարնետ և 1 քանոն:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր դպրոցի դհոլի բաժնում ուսանում է 10 աշակերտ։ Գործիքները չեն հերիքում աշակերտներին: Ուրախալի է, որ մեր աշակերտներն ուշադրության են արժանանում»,- ընդգծել է Լ. Հարությունյանը:

  • Կիսվել: