ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուշիի անկումը բոլորի պարտությունն է. Քյարամյան

Շուշիի անկումը բոլորի պարտությունն է. Քյարամյան

Դա ո՛չ իշխանության, ո՛չ կոնկրետ ինչ-որ անհատի պարտությունն է, դա հայ ժողովրդի պարտությունն է, մեր ազգի պարտությունն է, կխնդրեի, որ այդ տեսանկյունից դիտարկեինք:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ համարելով, որ Շուշիի անկումը բոլորի պարտությունն է:

Քյարամյանն ասաց, թե այս գործով ամբողջությամբ ավարտվել է նախաքննությունը, հիմա գործը գտնվում է դատաքննության փուլում:

Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշի է գնացել որպես կամավոր ու շատ ուրախ կլիներ, որ շատերը, որպես կամավոր, լինեին այնտեղ:

«Միգուցե, այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք», - ասաց նա:

Հարցին, թե արդյոք ինքը վարչապետին խորհուրդ չի տալիս չխոսել, քանի որ շատ գործեր գտնվում են քննչական կոմիտեի վարույթում եւ նախաքննական գաղտնիքներ կան, Քյարամյանը պատասխանեց. «Ես պարոն վարչապետին խորհուրդներ տալու կամ ընդհանրապես այդ հարցերով շփվելու իրավասություն չունեմ: Մեր գործունեությանը պարոն վարչապետը երբեք չի խանգարել, ես էլ  որեւէ մեկին չեմ զեկուցում»:

Հարցին՝ Հայաստնում 11 հազար դասալիք կա՞՝ արձագանքեց. «Հայաստանում կան բազմաթիվ հարուցված քրեական գործեր դասալքության, տարբեր թեմաներով, ուղղակի չէի ուզենա խոսել»:

Թե որտեղից Նիկոլ Փաշինյանի կնոջը այդ տվյալները, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք է  եղել՝ ՔԿ նախագահն ասաց, թե չի տիրապետում:

  • Կիսվել: