շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Շուշեցի երեխաները տուն կունենան. Ռաֆայել Հովհաննիսյան

Շուշեցի երեխաները տուն կունենան. Ռաֆայել Հովհաննիսյան

Շուշեցի երեխաների համար բնակարան գնելու նպատակով հավաքվել է 17 500 $ գումար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՛՛Օտար, ամայի ճամփեքի վրա՛՛ հայտնի հաղորդաշարի վարող Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նա լուսանկար է հրապարակել և գրել. ՛՛Շուշեցի այս երեխաներին բնակարան գնելու մեր նախաձեռնությունը ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁԱՎ ։ Մենք ձեզ հետ միասին հավաքեցինք 17 500 $։ Պակասող 2000 $ ֊ ն ավելացրեց գործարար և բարերար Արկադի Համբարձումյանն իր ընտանիքին պատկանող "Համբարձումյան հիմնադրամ" ֊ ից։

Մոտ օրերս մենք կգնենք բնակարան Ստեփանակերտում 19 500 $ ֊ ով և այս երեխաները կունենան տուն։ Անչափ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին։ Շուտով կներկայացնեմ վերջնական հաշվետվությունը, բոլոր մասնակիցների անունները, վկայականը, բնակարանի և ուրախ երեխաների լուսանկարները ))

Շնորհակալություն !!!!՛՛:

  • Կիսվել: