կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շրջափակման հետևանքով ավելի քան 5000 մարդ կորցրել է աշխատանքը կամ եկամտի աղբյուրը

Շրջափակման հետևանքով ավելի քան 5000 մարդ կորցրել է աշխատանքը կամ եկամտի աղբյուրը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի քան 5100 մարդ է կորցրել աշխատանքը կամ եկամտի աղբյուրը:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ավելի քան 5100 մարդ է կորցրել աշխատանքը կամ եկամտի աղբյուրը:
Արցախի  Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը  Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ զրույցում մանրամասնել է, որ  շրջափակման պատճառով     տուժել է տնտեսության 41 ոլորտ:

«Տուժել են մանածագործական հագուստի, խմիչքների, արտադրության, միրգ-բանջարեղենի մսի-մսամթերքի մշակման ու պահածոյացման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման ծառայությունները, ինչպես նաև հյուրանոցային տնտեսությունների՝ խնդրի, եթե  իրացման շրջանառության մեջ 60 տոկոսը և ավելին կազմում է պետական պատվերի շրջանակում կացության ապահովումը»,-նշել է Ա. Մուսայելյանը՝ հավելելով, որ մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտն էլ  տուժել է ապրանքի բացակայության, իսկ արտադրողները հումքի ներկրման բացակայության  պատճառով:

  • Կիսվել: