շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շրջանառության մեջ է դրվել ԱՀ կառավարության որոշման նախագիծ

Շրջանառության մեջ է դրվել ԱՀ կառավարության որոշման նախագիծ

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի կողմից պաշտոնական շրջանառության մեջ է դրվել ԱՀ կառավարության որոշման նախագիծ՝ «2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԵՎ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» կարգի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը։
 
Քանի որ այս ծրագիրը շատ քաղաքացիների իրավունքներին ու շահերին է առնչվում, կուզեի հնարավորինս ներառական գործընթացներով հաշվի առնել բոլոր առանձնահատկություններն ու կարիքները, որպեսզի կարողանանք առավելագույն արդյունավետությամբ ապահովել ծրագրի կյանքի կոչումը:
Նախագծի հղումը տեղադրում եմ ստորև. ովքեր ունեն դիտարկումներ, թող գրեն [email protected] էլհասցեին: Նախատեսում ենք նաև առաջիկայում կազմակերպել հանրային քննարկումներ այս նախագծի վերաբերյալ:
 
Ի դեպ, պետնախարարի կառավարման ներքո գործող բնակարանային հարցերի կոմիտեի ձևավորմանը զուգահեռ աշխատում ենք նաև մնացած բոլոր խմբերի բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ՝ նախատեսելով հիմնարար բարեփոխումներ և՛ իրավական կարգավորումների, և՛ գործնական իրականացման ուղղությամբ:

  • Կիսվել: