երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամները ԱՀ պետնախարարի հետ քննարկել են ոլորտային հարցեր

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամները ԱՀ պետնախարարի հետ քննարկել են ոլորտային հարցեր

Հոկտեմբերի 11-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի  հետ և քննարկել  մի շարք ոլորտային հարցեր:

Այս մասին հաղորդել են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
 
Պետնախարարն անդրադարձել է առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում առկա խնդիրներին:
 
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է վերջին շրջանում կորոնավիրուսի վարակի աճի արագ տեմպով զարգացումն ու տարածումը և հիվանդության  կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Պետնախարարի համոզմամբ՝ վարակի կանխարգելման գլխավոր մեխանիզմը պատվաստվելն է, ինչպես նաև ախտահանիչ միջոցառումների, համապատասխան սահմանափակումների կիրառումն ու վերահսկողությունը: Քննարկվել են  առողջապահության ամբողջական անվճար համակարգին անցնելու և  ոլորտին վերաբերող այլ հրատապ հարցեր, որոնց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:
Խոսելով սոցիալական ոլորտի բարեփոխումներից՝պետնախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող սոցիալական  ծրագրերը, խոսել ոլորտային այլ խնդիրների, նախագծվող նոր ծրագրերի մասին:
Բնութագրությունը հասանալի չէ
Խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց դրիքորոշումն ու առաջարկները իրականացվող ծրագրերի շուրջ:
 
Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության բնագավառում առկա խնդիրներն ու դրանց  լուծման ուղիները, որոնք վերաբերում էին  բարձրագույն ուսումնական հաստատություններին, հանրակրթությանն ու նախադպրոցական  կրթությանը:
 
Հանդիպմանը կարևորվել են  նման ձևաչափով քննարկումները: Առաջիկայում խմբակցության կողմից կշարունակվեն ոլորտային գերատեսչությունների ղեկավարների հետ նման հանդիպումները:

  • Կիսվել: