շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շոթա Գեւորգյանին հետմահու շնորհված «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը հանձնվել է նրա ծնողներին

Շոթա Գեւորգյանին հետմահու շնորհված «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը հանձնվել է նրա ծնողներին

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի հուշամեդալով հետմահու պարգեւատրվել է 2020 թվականի Արցախյան պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված, ժամկետային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ  Շոթա Արմենակի Գեւորգյանը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  շքանշանն  ապրիլի 4-ին հերոսի մորն են  հանձնել  Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, ՀՀ ՊՆ ԶՈՒ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման զորահավաքային բաժնի պետ Բենիկ Սարգսյանը եւ Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը:
Սեւակ Խլղաթյանը զրուցել է զոհված հերոսի հարազատների հետ, հնչեցրել սփոփանքի եւ մեծարանքի խոսքեր:

 

«Մենք խոնարհվում ենք հերոս Շոթա Գեւորգյանի հիշատակի առջև: Անգնահատելի է նրա եւ նրա ծառայակից շատ ու շատ հերոսացած տղաների դերը մեր հայրենիքի սահմանների պաշտպանության գործում: Նրանք մարտնչեցին թշնամու դեմ, ցուցաբերեցին արիություն եւ խիզախություն, որպեսզի մենք եւ մեր սերունդները շարունակենք ապրել, արարել, շենացնել եւ հզորացնել մեր հայրենիքը: Մենք պարտավոր ենք ամուր պահել մեր երկրի սահմանները եւ կառուցել այնպիսի երկիր, որի մասին երազում էին մեր քաջ տղաները»,- նշել է Սեւակ Խլղաթյանը:

  • Կիսվել: