շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ

Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ

Այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՞

՛՛Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում:

Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: