ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար. Հարությունյան

Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վախճանի կապակցությամբ։
 
Նա, մասնավորապես, գրել է․
 
"Խորը ցավով տեղեկացա Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վախճանի մասին: Նա մեծ վաստակ ունի եզդի ու հայ ժողովուրդների ներդաշնակ համակեցության ու բարձր բարեկամության ապահովման գործում՝ իրեն դրսևորելով որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ ու պատասխանատու քաղաքացի:
 
Տակավին երեք ամիս առաջ ընդունել էի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, որը այցելել էր Արցախ միանալու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին՝ ծանր մարտահրավերների ժամանակ Արցախի կողքին անվերապահորեն կանգնելու համար:
 
Արցախի Հանրապետության քաղաքացիների ու անձամբ իմ անունից փոխանցում եմ մեր սրտանց ցավակցությունները Ազիզ Թամոյանի հարազատներին ու եզդի ժողովրդին՝ այս ծանր կորստի առթիվ":

  • Կիսվել: