երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ պատրիարք Կիրիլի հետ քննարկել է Ռուբեն Վարդանյանի՝ ԼՂ տեղափոխվելու որոշումը

Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ պատրիարք Կիրիլի հետ քննարկել է Ռուբեն Վարդանյանի՝ ԼՂ տեղափոխվելու որոշումը

Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու որոշումը։

Փաշազադեն, մասնավորապես, ասել է. ՛՛Պատրիարք Կիրիլի հետ զրույցում ես ասացի՝ ցավալի է, որ Մոսկվայից Խանքենդի է ժամանել նոր մարդ, և այնտեղ նա ժողովրդին ռևանշիզմի կոչ է անում, իսկ Հայ եկեղեցու առաջնորդը աջակցում է այդ ամենին՛՛:

Նա իր հարցազրույցի ընթացքում հանդես է եկել կոչով՝ ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոսին. Կովկասի մահմեդականների առաջնորդը նրան հորդորել է հանդես գալ խաղաղության դիրքերից։

՛՛Ցավոք, Հայաստանի կողմից ռևանշիզմի դրսևորումները չեն մարում՛՛,-ասել է Փաշազադեն:

 

 

  • Կիսվել: