ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի աշխատանքները

Շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի աշխատանքները

Երևանի Բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքում շարունակվում են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի»-ի կառուցման աշխատանքները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել ենք շինարարական աշխատանքների ընթացքին:

Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի:

Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում՝ պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը:

  • Կիսվել: